Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի շինարարական ծրագրերը հասնում են իրենց ավարտին

Հայոց Ցեղասպանության 100­ամյա տարելիցի առիթով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հրատարակչական, մշակութային, կրոնական ու պահանջատիրական բնույթ ունեցող բազմաթիվ նախաձեռնությունների ու աշխատանքների կողքին նաեւ ձեռնարկեց շինարարական մի շարք ծրագրեր:

Նախաձեռնությունը ընդգրկում է Պիքֆայայի ցեղասպանության և վերածննդի հուշարձանի շրջակա տարածքի ընդլայնումը ու բարեկարգումը, նույն վայրում Նահատակաց Խորանի շինարարությունը, Թռչնոց Բույնի տարածքում Ցեղասպանության որբերի թանգարանի ստեղծումը, Անթիլիասի մայրվանքի ներսում Նահատակաց Մատրանի վերանորոգում և այլ ծրագրեր։ Անցնող երկու օրերի ընթացքում Կիլիկիո Տան Վեհափառ Հայրապետը այցելել է հիշյալ ծրագրերերի իրականացման վայրերը և ծանոթացնել ընթացող շինարարական աշխատանքներին։ Ծրագրերի մի մասն արդեն իսկ հաջողվել է հասցնել ավարտին, իսկ մյուս մասի շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

01 05 03 02

Scroll Up