«3 Armenian Trees». նոր նախաձեռնություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի (տեսանյութ)
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համացանցում նոր նախաձեռնություն է սկսվել, որը կոչվում է «3 Armenian Trees»: Նախաձեռնության հեղինակը Մարկ Հովհաննիսյանն է, ով NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է մտահղացման նպատակի եւ դա իրականացնելու պայմանների մասին:
Մարկի խոսքով՝ յուրաքանչյուր հայրենասեր հայի պարտքն է հիշատակի տուրք մատուցել Ցեղասպանությանը զոհ դարձած մեր նախնիներին: «Ես միշտ մտածում էի, թե իմ ներդրած լուման ինչպիսին պետք է լինի: Իմ երակներում մեծամասամբ մշեցու արյուն է հոսում, եւ ես չէի կարող անմասն մնալ, պետք է անպայման մի բան ձեռնարկեի, որ մի քիչ ավելի շատ ճանաչելի դառնար Ցեղասպանությունը աշխարհի համար, միեւնույն ժամանակ պետք է հայ ազգը ներկայացվեր աշխարհին հենց այն տեսանկյունից, որին համապատասխանում է իրականում՝ ստեղծագործ, կառուցեղ, խաղաղասեր»,-ասաց նա:
Իսկ ինչու՞ հենց ծառատունկ. Մարկը ունի նաեւ սրա պատասխանը. «Որովհետեւ Հայաստանը քարքարոտ ու լեռնային երկիր է, մեր կանաչապատ տարածքները սակավ են, կցանկանայի, որ մեր ապագա սերունդներին թողնեինք կանաչապատ Հայաստան: Ես մարտահրավեր եմ նետում բոլոր նրանց, ովքեր մոռացել են իրենց արմատները, Հայրենիքը, կորցրել են հավատը ապագայի, հայի բարեկեցության եւ նրա հանդեպ, որ հայի տեսակը լավն է: Սա մարտահրավեր է ամբողջ աշխարհի մարդկությանը»,-նշեց Մարկը՝ հավելելով, որ ակցիան միայն Հայաստանում չի լինելու եւ որ իրեն արդեն միացել են Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Հունաստանից: Մարկը կարծում է, որ դժվար չի լինի տնկել 1,5 միլիոն ծառ, եթե պահպանվեն բոլոր կանոնները, իսկ դրանք հետեւյալն են՝
2. Գիտակցել, որ սկզբնական շրջանում տնկիները պետք է խնամվեն եւ ջրվեն:
4. Այդ ամենը նկարահանել, ներբեռնել համացանց՝ նկարագրությունում նշելով, որ ծառերը տնկվել են «3 Armenian Trees» նախաձեռնության շրջանակներում՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:
5. Տեսանյութում եւ նկարագրությունում նշել #3ArmenianTrees հեշթեգը:
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը