Դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է սենատոր Ռայնել Անդրեյչուկի հետ

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռայնել Անդրեյչուկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն առնչվող հարցեր: Շոշափվել է նաև այն թեման, թե ինչպես է Անկարան փորձում Գալիպոլիի ճակատամարտի արշավի միջոցով շեղել միջազգային հանրության ուշադրությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից:

Scroll Up