Թուրքիայում կկայանա Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր գիրքի շնորհանդեսը

Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից հրատարակված` «Հայոց ցեղասպանության հարցում՝ խիղճ և պատասխանատվություն. փրկվածների մասին նոր ուսումնասիրություններ» վերնագրով գրքի շնորհանդեսը կկայանա մարտի 14-ին` Ջեզայիրի սրահում կազմակերպված հանձնաժողովի ժամանակ։

«Ակօս»-ի փոխանցմամբ՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի ոգեկոչողներից դոկտոր Ալփեր Օքթեմինի կողմից նախաձեռնված և «Պատմության հետազոտությունների խրախուսման» հիմնադրամի աջակցությանն արժանացած աշխատանքները հավաքվել են մեկ գրքում:

Գրքում տեղ են գտել նաև Ջորջ Շիրինյանի, Բուրչին Գերչեքի, Արմեն Մարսուբյանի, Իշխան Չիֆտչյանի, Նամըք Քեմալի և Ադնան Չելիքի աշխատությունները: Գրքի շնորհանդեսի ժամանակ բացման խոսքով հանդես կգան փաստաբան Ֆեթհիե Չեթինն ու Սուրի նախկին նահանգապետ Աբդուլլահ Դեմիրբաշը:

2007թ.–ի հունվարի 19–ին Ստամբուլի «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո նրա ընտանիքի նախաձեռնությամբ ստեղծվեց «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը։Հիմնադրամի հիմնական նպատակն է ժողովուրդների միջև փոխըմբռնման ստեղծումը և խաղաղության ամրապնդումը։ Հիմնադրամի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը

Scroll Up