Մոսուլի Սուրբ Գևորգ եկեղեցին պայթեցվել է ԻՊ զինյալների կողմից

 «Իսլամական պետության» զինյալները Մոսուլում պայթեցրել են Սուրբ Գևորգ եկեղեցին: Այս մասին հայտնում է

 Ասորիների արաբերեն էջը:

 Վանքը գտնվում էր քաղաքի հյուսիս-արևելքում: Այն Մոսուլի ամենամեծ եկեղեցիներից մեկն էր համարվում և մեծ ժողովրդականություն էր վայելում քաղաքի քրիստոնյաների շրջանում: Ըստ աղբյուրի՝  եկեղեցին պայթեցվել է երկուշաբթի օրը: Ծայրահեղականները տաճարից բացի, ոչնչացրել են նրա մոտ գտնվող մի շարք բնակելի շինություններ, ինչպես նաև այն տարածքը, որը նախատեսված է եղել բարեգործական օգնություն բաշխելու համար: Հայտնի է նաև, որ Տաճարի մոտ գտնվում է քրիստոնեական գերեզման, որի մասին  տեղեկություններ չեն պահպանվում:

Scroll Up