Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Խաչքար Բիշքեկում

Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը տեղեկացնում է, որ Ղրղզստանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Ղոնդախչյանի խնդրանքին ի պատասխան՝ ռուս ուղղափառ եկեղեցու Բիշքեկի եւ Ղրղզստանի առաջնորդ Դանիիլ սրբազանը իր օրհնությամբ հավանություն է տվել Բիշքեկի Սուրբ Հարության Մայր տաճարի բակում հայկական խաչքարի տեղադրմանը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ղրղզստանի իր աղբյուրներից։
Բիշքեկի հայ համայնքը ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանի հետ համատեղ արդեն ձեռնամուխ են եղել խաչքարի պատրաստման աշխատանքներին: Ներկայացնում ենք համայնքում մեծ ուրախություն առաջ բերած այդ փաստաթուղթը։