Հալեպի «Զվարթնոց» երգչախմբի զվարթ ու շենշող ելույթը
Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության «Զվարթնոց» երգչախումբը պատերազմով պայմանավորված ընդմիջումից հետո մարտի 8-ին վերստին բեմ է բարձրացել խմբավար Հարություն Ալապոզանյանի գլխավորությամբ:
Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրեց «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Երգչախումբը երկու արարներով հալեպահայ արվեստասեր հանրությանն է ներկայացրել աշուղական, սիրային և հայրենասիրական երգեր:
Երգչախմբի երգեցողությանը առանձնահատուկ փայլ են հաղորդել մեներգերը, զուգերգերը և թատերական ու պարային հաճելի համարները: