Սիրիական բանակը Հասաքեում ավելի քան 50 գյուղ է առել իր վերահսկողության տակ

Սիրիայի բանակը Հասաքեի հյուսիս-արևելյան շրջանում հրետանիով բուռն կերպով ռմբակոծելուց, բախումներից և ցամաքային ուժերի գործողություններից հետո իր վերահսկողության տակ է առել 33 գյուղ, ներառյալ` Հասաքե քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք գտնվող Սուլթանիեն:

Սիրիայի բանակին մեկ օր առաջ հաջողվել էր Կամիշլիի հարավային և հարավ-արևմտյան գյուղական շրջանում 21 գյուղ վերցնել իր վերահսկողության տակ, ինչպես նաև Հասաքեի հյուսիս-արևելյան շրջանի 7 գյուղ:

Այսպիսով, սիրիական բանակը առաջինը Կամիշլի-Բրաք և Թել Բրաք գյուղի հյուսիսային շրջանի ճանապարհով պաշարման է ենթարկել Հասաքեի գյուղական շրջանում գտնվող Թել Բրաք գյուղը:

Scroll Up