Նորարական գաղափարներ ունեցող երիտասարդների համար Ծաղկաձոր քաղաքում կկազմակերպվի Ինովացիոն Ճամբար

Հուլիսի 1-10-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ առաջին անգամ կազմակերպելու է Ինովացիոն Ճամբար  Ծաղկաձոր քաղաքում:

Միջոցառման նպատակն է գտնել նորարական գաղափարներ ունեցող երիտասարդների և կյանքի կոչել նրանց գաղափարները:

Հրավիրվում են մասնակցելու նաև Սփյուռքի երիտասարդները: Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան մասնակցելու իրենց բիզնեսի զարգացմանը նպաստող մի շարք միջոցառումների, այդ թվում՝ DigiTec ամենամյա ցուցահանդեսին: Լավագույն գաղափարների հեղինակները կստանան դրամական պարգևներ:

Միջոցառմանը կարող են մասնակցել 18-30 տարիքային խմբի անձինք, ովքեր  ունեն ինովացիոն գաղափարներ: Ճամբար կհրավիրվեն ոլորտի առաջատար մասնագետներ՝ մասնակիցներին  սեփական փորձը փոխանցելու նպատակով:

Գրանցվելու համար հարկավոր է՝

Լրացնել մասնակցության հայտը (application form) և ուղարկել այն camp@uite.org էլ.հասցեին:

Գրանցումը բաց է մինչև 2013թ. հունիսի 28-ը, ժամը 17:00-ը:

Scroll Up