Նորարական գաղափարներ ունեցող երիտասարդների համար Ծաղկաձոր քաղաքում կկազմակերպվի Ինովացիոն Ճամբար

Հուլիսի 1-10-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ առաջին անգամ կազմակերպելու է Ինովացիոն Ճամբար Ծաղկաձոր քաղաքում:
Միջոցառման նպատակն է գտնել նորարական գաղափարներ ունեցող երիտասարդների և կյանքի կոչել նրանց գաղափարները:
Հրավիրվում են մասնակցելու նաև Սփյուռքի երիտասարդները: Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան մասնակցելու իրենց բիզնեսի զարգացմանը նպաստող մի շարք միջոցառումների, այդ թվում՝ DigiTec ամենամյա ցուցահանդեսին: Լավագույն գաղափարների հեղինակները կստանան դրամական պարգևներ:
Միջոցառմանը կարող են մասնակցել 18-30 տարիքային խմբի անձինք, ովքեր ունեն ինովացիոն գաղափարներ: Ճամբար կհրավիրվեն ոլորտի առաջատար մասնագետներ՝ մասնակիցներին սեփական փորձը փոխանցելու նպատակով:
Գրանցվելու համար հարկավոր է՝
Լրացնել մասնակցության հայտը (application form) և ուղարկել այն camp@uite.org էլ.հասցեին:
Գրանցումը բաց է մինչև 2013թ. հունիսի 28-ը, ժամը 17:00-ը: