Սկաուտի օր Սիրիայի Ղամշլի քաղաքում. Լուսանկարներ

Փետրվարի 22-ին Սիրիայի Ղամշլի քաղաքի հայկական կենտրոնի Գյուլբենկյան սրահում, հովանավորությամբ Գերաշնորհ Տեր Փառեն Ծայրագույն վարդապետ Սարգսյանի, նախաձեռնությամբ Ղամշլիի ՀՄԸՄ-ի սկաուտական խորհրդի եւ մասնակցությամբ 150 սկաուտների նշվել է սկաուտի օրը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երեկոյի ընթացքում սկաուտները հանդես են եկել գեղարվեստական հատուկ ծրագրով՝ մեներգեր, ասմունք, փոքրիկ ներկայացում, ազգային երաժշտություն է հնչեցրել ՀՄԸՄ-ի փողային նվագախումբը: Հակառակ երկրում տիրող բոլոր դժվարություններին՝ Ղամիշլիի ՀՄԸՄ-ը երեք տարվա ընդմիջումից հետո ևս մեկ անգամ փաստել է, որ հավատարիմ են «Կա՛նք, պիտի՛ լինենք ու դե՛ռ շատանանք» կարգախոսին:

s4s3s2s1

Scroll Up