Լոս Անջելեսի քաղաքապետարանը գումար կհատկացնի Ցեղասպանության տարելիցի միջոցառումների համար

ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը փետրվարի 24-­ին միաձայն հաստատել է որոշումը ապրիլին` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ երկու կարևոր միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, քաղաքապետարանը տրամադրելու է որոշակի բյուջե նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար: Որոշման նախագծի հեղինակներն են քաղաքապետական խորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանը, Փոլ Քորեցը և Միչ Օֆարլը:

Ծրագրերից մեկով նախատեսվում է ապրիլի 24-­ին «Քայլարշավ հանուն արդարության» անվանմամբ քայլերթ իրականացնել դեպի թուրքական հյուպատոսարան: Մյուս նախագիծը ենթադրում է կազմակերպել ցուցահանդես «Ամերիկա, շնորհակալ ենք քեզ» խորագրով: Ցուցահանդեսը տեղի կունենա Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում:

Scroll Up