Չեմ մեղադրում թուրք ժողովրդին` իրենց ղեկավարների գործած մեղքերի համար. Արաբական մամուլ.

Արաբական «Էլ Ռայի» կայք-էջում, ինչպես հաղորդում է «Հայերն այսօրը», լրագրող Խալդ Էլ Նաջարն անդրադարձել է թուրքական ջարդերին, նշելով, որ Էրդողանի համար անծանոթ երևույթ չէ այն ահաբեկչական գործողությունը, որն իրականացվում է արևելքում և արևմուտքում: Սպանությունը արմատացած է թուրքերի արյան մեջ, որը նրանք ժառանգել են իրենց նախնիներից: Վերջիններս հայ ժողովրդի հանդեպ իրագործել են պատմության մեջ ամենամեծ կոտորածը, ժողովուրդ, որը ստեղծել է ամենամեծ քաղաքակրթությունը: Հայ ժողովրդի վարպետ արհեստավորները կառուցել են ամենաշքեղ շենքերը, կերտել հզոր մշակույթ, որը Էրդողանի պապերը ժխտտել են ու նրանց դեմ կազմակերպել զանգվածային ջարդեր:

Պատմությունը լավագույն վկան է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դիտավորյալ սպանության, որն իրագործվել է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և ընթացքում: Իրականացվել է ջարդ, բռնագաղթ, խոշտանգումներ` առանց հաշվի առնելու մարդկանց նվազագույն իրավունքները:

Առաջին ջարդերը սկսվեցին Աբդու Համիդ 2-րդի օրոք: Անատոլիայից արտաքսեցին հայ ընտանիքներին, որոնք թողեցին իրենց կալվածքներն ու ունեցվածքը, հալածելով սպանեցին տղամարդկանց, բռնաբարեցին կանանց:

Եթե թուրքերն այսօր չեն խոստովանում իրենց կատարած հանցագործությունն ու պղծում են պատմության էջերը,  ԶԼՄ-ները, Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները պետք է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթն օգտագործեն` Էրդողանի դեմ դիրքորոշում ձևավորելու համար:

Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը և եգիպտական համայնքի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը ջանքեր են գործադրում իրենց նահատակների իրավունքները պաշտպանելու համար:

Չեմ մեղադրում թուրք ժողովրդին` իրենց ղեկավարների գործած մեղքերի համար: ժ

Ժողովուրդների հարաբերությունները ենթական չեն իշխանությունների հանցագործություններին, բայց նրանք պետք է ներողություն խնդրեն հայերից: Եվ իմ կարծիքով, ներողությունը բավարար չէ մարդկության դեմ կատարած Էրդողանի պապերի հանցանքը ներելու համար:

Scroll Up