Նոր Ջուղայի բասկետբոլիստուհիներից հինգը` Սպահան նահանգի բասկետբոլի հավաքականի անդամ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Ջուղա-բասկետբոլ.jpg)
Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանյան» դպրոցի բասկետբոլի խումբը, մասնակցելով Սպահան քաղաքի Կրթադաստիարակչության հիմնարկի 3-րդ շրջանի միջդպրոցական մրցություններին, գրավեց առաջին տեղը, այս մասին Իրանից «Հայերն այսօրին» հայտնում է Երանուշ Թահմազյանը:
Ուրախալի է, որ նշյալ խմբից Անիա Թորոսյանը, Անիշա Խաչյանը,Արեգ Հարությունյանը, Մանե Հովսեփյանը և Մինելի Ղազարյանը ընդգրկվել են նահանգի բասկետբոլի հավաքականի կազմում:
Խմբի մարզիչը Թալին Խաչատրյանն է: Խմբի մյուս անդամներն են` Նինե Բարղին, Լուսիա Գալստյանը, Ալմարա Թահմազյանը, Ռենիա Ծատուրյանը, Գայանե Մինասյանը, Ռենիա Մինասյանը և Լուսին Հովսեփյանը: