ՀՅԴ-ական երիտասարդները Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկի կոչ են անում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Ես-պահանջում-եմ.jpg)
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը կոչ է անում հայկական բոլոր կազմակերպություներին միանալ իր միջոցառումներին, քանի որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի պահանջատիրական ծրագրերն ազգային տարանջատում չեն ընդունում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից (ՀԵՄ), քարոզչական ծրագրերից է Facebook սոցիալական ցանցում կայանալիք միջոցառումը, որի շրջանակներում առաջարկվում է բոլորին փոխել իրենց cover photo-ները` այնտեղ տեղադրելով միության էջով տարածված նկարները:
Դրանցում ներկայացվում է պահանջ` «Ես պահանջում եմ իմ տունը»` կից քաղաքի կամ գյուղի անունը, օրինակ` I DEMAND MY HOME IN VAN… «Բոլոր նրանց, ովքեր կցանկանան միանալ այս շարժմանը, խնդրում ենք նկարների օրինակները վերցնել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության Facebookյան էջից: Եթե կան քաղաքներ կամ գյուղեր, որոնք նշված չեն նկարներում, խնդրում ենք դրանց մասին նամակով տեղեկացնել էջին», ասված է հաղորդագրության մեջ: