ՀՅԴ­-ական երիտասարդները Ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված ձեռնարկի կոչ են անում

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը կոչ է անում հայկական բոլոր կազմակերպություներին միանալ իր միջոցառումներին, քանի որ Ցեղասպանության 100­-րդ տարելիցի պահանջատիրական ծրագրերն ազգային տարանջատում չեն ընդունում:

Ինչպես «Արմենպրես»­-ին հայտնեցին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից (ՀԵՄ), քարոզչական ծրագրերից է Facebook սոցիալական ցանցում կայանալիք միջոցառումը, որի շրջանակներում առաջարկվում է բոլորին փոխել իրենց cover photo-­ները` այնտեղ տեղադրելով միության էջով տարածված նկարները:

Դրանցում ներկայացվում է պահանջ` «Ես պահանջում եմ իմ տունը»` կից քաղաքի կամ գյուղի անունը, օրինակ` I DEMAND MY HOME IN VAN… «Բոլոր նրանց, ովքեր կցանկանան միանալ այս շարժմանը, խնդրում ենք նկարների օրինակները վերցնել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության Facebook­յան էջից: Եթե կան քաղաքներ կամ գյուղեր, որոնք նշված չեն նկարներում, խնդրում ենք դրանց մասին նամակով տեղեկացնել էջին»,­ ասված է հաղորդագրության մեջ:

Scroll Up