The Daily Citizen. Ի դեմս Օսմանյան Թուրքիայի «Իսլամական պետությունն» օրինակելի հերոս ունի

Երբեմն պատմությունը դաժանորեն կրկնում է իր ամենավատ դրվագները: Ներկայումս Իսլամական պետությունն ամենասարսափելի կերպով ոչնչացնում է քրիստոնյաներին, եզդիերին, շիա մահմեդականներին և ալավիտներին: Սա մեկ դար առաջ տեղի ունեցածի կրկնությունն է:

Օսմանյան խալիֆայության (1299-1922) գոյության վերջին տարիներին մահմեդականներն անասելի դաժանությամբ սկսել են հայերի, սիրիացի ուղղափառ քրիստոնյաների և ասորիների համակարգված կոտորածները: ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն իր հուշերում գրել էր, որ թուրք պաշտոնյաները պարծենում էին իրենց գիշերային հանդիպումներով, որոնց ընթացքում նրանք խանդավառությամբ պատմում էին հայերի դեմ կիրառած իրենց խոշտանգումների վերջին մեթոդների մասին:

Մինչև 1923 թվականը  ոչնչացրել են Թուրքական խալիֆաթում երբեմնի ապրած 2 մլն հայերին: Սարսափելի կոտորածն ու բռնի տարահանումը հասցրել են հայերին անապատ, բայց նրանցից ոմանք փրկվել են՝ պատմելու մեզ այդ պատմությունը:

Աբդուլ Համիդ 2-րդ խալիֆի օրոք ամեն օր իրականացվում էին էթնիկական զտումներ: Քրիստոնյա նախարարների և աշխարհականների հանդիպման ժամանակ անսպասելի եկած թուրք զինվորները կարգադրել էին մահմեդականություն ընդունել, հակառակ դեպքում՝ մահանալ: Կարճատև քննարկումից հետո ներկաներից բոլոր 70-ը հրաժարվել են մահմեդականությունից: Հայերին՝ սպանել, իսկ մարմինները նետել են ձորը: Նրանցից մեկը հրաշքով փրկվել է՝ նկարագրելու մեզ այդ կոտորածը:

Մահմեդականների իրականացրած Հայոց ցեղասպանությունը համարվում էր սրբազան պատերազմ՝ ջիհադ: Իհարկե, ոչ բոլոր մահմեդական թուրքերը կամ արաբներն են մասնակցել դրան, բայց այն իրականացրած ջիհադիստներն իրենցով են արել զոհերի ունեցվածքն ու գերևարել կանանց և երեխաներին՝ որպես ստրուկների: Սա, գուցե, հին պատմություն է թվում, բայց այն սերտ կապեր ունի ներկայի հետ: Վերջերս Իսլամական պետության զինյալները ոչնչացրել են Դեր Զորում՝ Սիրիայում, գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշահատակի եկեղեցին: Այդ եկեղեցում էին ապաստանում Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները:

Իսլամագետ Էնդրյու Բոստոմը գրել էր. «Ժամանակակից ցեղասպանությունների պատմաբանները հաճախ են պնդում, որ հայերի զանգվածային կոտորածները կանխատեսելի անպատժելիությամբ «ոգեշնչող» են եղել նացիստների առաջնորդ Հիտլերի համար»: Դրա պատճառն այն էր, որ հայերին ոչ ոք օգնության ձեռք չէր մեկնել:

Ներկայիս Իսլամական պետությունն ունի «ընդօրինակմանն արժանի հերոսներ». դրանք են մեկ դար առաջ ապրած ստոր և չար օսմանյան թուրք մահմեդականները:

Scroll Up