Գիրք նվիրելու օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին է նվիրել Վահան Հովհաննիսյանի վեպը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/frankfurt-vahan-hovhannisian.jpg)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կառավարության անդամներին նվիրեց Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՀՅԴ անդամ վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը:
«Արդեն մի քանի տարի է, ինչ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշում ենք գիրք նվիրելու օրը:
Այդ կապակցությամբ ձեզ նվիրել եմ Վահան Հովհաննիսյանի վեպը, շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին ժամանակ գտնեք և ընթերցեք այն», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի մեկնարկին դիմելով գործադիրի անդամներին՝ նշեց Հովիկ Աբրահամյանը: Հովհաննիսյանի վեպը լույս էր տեսել նախորդ տարվա ընթացքում: