Գիրք նվիրելու օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին է նվիրել Վահան Հովհաննիսյանի վեպը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կառավարության անդամներին նվիրեց Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՀՅԴ անդամ վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը:

«Արդեն մի քանի տարի է, ինչ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշում ենք գիրք նվիրելու օրը:

Այդ կապակցությամբ ձեզ նվիրել եմ Վահան Հովհաննիսյանի վեպը, շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին ժամանակ գտնեք և ընթերցեք այն»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի մեկնարկին դիմելով գործադիրի անդամներին՝ նշեց Հովիկ Աբրահամյանը: Հովհաննիսյանի վեպը լույս էր տեսել նախորդ տարվա ընթացքում:

Scroll Up