Դասախոսություն Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Փետրվարի 15-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ Ալմելոյի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում անցկացվեց դասախոսություն` Նիդերլանդներում Հայ գրատպության, Ամստերդամի Սուրբ Հոգի Եկեղեցու հիմնադրման և կառուցման վերաբերյալ: Դասախոսությամբ հանդես եկավ Խաչիկ Բալիկչյանը, ով բազմաթիվ աշխատությունների և գրքերի հեղինակ է:
Ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդների ՀԲԸՄ նախագահ Հարութ Փալանջյանը,ով ներկաներին ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագիրը և ներկաներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ կայանալիք միջոցացառումներին և ցույցերին: