Փետրվարի 21-ը` Մայրենիի օր (տեսանյութ)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն` փետրվարի 21-ը հայտարարված է Մայրենիի միջազգային օր: Այն նշվում է ամեն տարի` սկսած 2000 թվականից:
Հայաստանում տոնը սկսեց նշվել 2005 թվականից` այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ:
2005 թվականին փոփոխություն մտցվեց ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենիի օր:
ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից մինչ այսօր նախարարությունն ամեն տարի հանդիսավոր կերպով նշում է Մայրենիի օրը: Այս տարի Մայրենիին նվիրված ձեռնարկները կմեկնարկեն փետրվարի 20-ին. «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումները կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փետրվարի 20-ին ժամը 12:00–ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կկայանա «Մայրենին իմ Հայրենիքն» է խորագրով գիտաժողովի բացումը:
Նույն օրը ժամը 18:00–ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա Մայրենիի օրվան նվիրված համերգային ծրագիր:
Փետրվարի 21-ին ձևավորված ավանդույթի համաձայն կկազմակերպվի այցելություն Օշական և Մատենադարան:
11:05- ին Ծաղկեպսակի տեղադրում Մեսրոպ Մաշտոցի շիրմին:
11:15-ին Օշականի դպրեվանքում ելույթ կունենան Օշական գյուղի դպրոցի աշակերտներն ու սիրիահայ պատանիները:
12:15-ին այցելություն Մատենադարան: Ծաղկեպսակի տեղադրում Մեսրոպ Մաշտոցի արձանին: