«Անապատային ճանապարհներ». Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ Ֆրանսիայում

2015 թվականի ապրիլին Ֆրանսիայում ցուցադրվելու է Հայոց ցեղասպանության մասին Առնո Հայանջանյանի վավերագրական ֆիլմը՝ «Անապատային ճանապարհներ» անվանումով: Ինչպես հաղորդում է News.am-ը, այս մասին գրում է «Nouvelles d’Arménie» պարբերականը:

«20 տարեկանում ես հայտնաբերեցի, որ 1915 թվականին իմ նախապապերը ցեղասպանություն են վերապրել»,- նշել է ռեժիսոր Առնո Հայանջանյանը: Դրանից հետո իր նախնիների հետքերով նա ճամփորդել է Հայաաստանում և Թուրքիայում ու որոշել վավերագրական ֆիլմ ստեղծել:

Անատոլիայում նա 47 կմ է անցել իր նախնիների հետքերով, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը: «Ճանապարհը, որով անցել են տեղահանվածները, ձյան բնապատկերները երկխոսության մեջ են մտնում վերապրածների սերունդների ձայների հետ: Ես չեմ սահմանափակվելու միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմամբ և նրանց սերունդների ցավով: Ես նաեւ լսելի կդարձնեմ սրբացված զոհերի սերունդների ձայնը, որոնց աշխարհը լռության է մատնել»,- նշել է Հայանջանյանը:

Scroll Up