Փարիզյան փայլատակումներ

2015 թվականը հայության համար կարեւոր եւ բազմախորհուրդ տարի է։ Այս տարվա ընթացքում աշխարհի տարբեր մասերում հատկապես մշակութային կենտրոններում անցկացված հայ մտքի, հոգու եւ տաղանդի ամեն մի փայլատակում ձեռք է բերում հատուկ խորհուրդ եւ իմաստ, ինչը վկայությունն է  հայ արարիչ ուժի եւ հարատեւության։

Փարիզում, թերեւս աշխարհի մշակութային քարտեզի ամենաընդգծված կենտրոններից մեկում, հունվար ամսին արդեն իսկ ընթանում են երկու տարբեր եւ առանձնահատուկ ցուցադրություններ հայազգի արվեստագետների մասնակցությամբ։ Առաջինը՝ Փարիզի նշանավոր Ժամանակակից արվեստի Կարտիյե  հիմնադրամի 30 ամյակին  նվիրված ..Բնակիչիներ.. խորագրով ցուցահանդեսն է։ Կարտիյե հիմնադրամը շատ ճանաչված եւ հարգված հաստատություն է, որտեղ պարբերաբար ցուցադրվում են ժամանակակից արվեստի կենտրոնական դեմքեր՝ աշխարհի տարբեր ծայրերից։

Բնակիչներ նախագծի գաղափարը արգենտինացի ճանաչված արվեստագետ Գուեռմո Կուինթկայինն է։  Ներկայացված են՝ Ֆրենսիս Բեկոն, Դեյվիդ Լինչ, Պատի Սմիթ, Վիյա Ցելմինս, Տարսիլա դո Ամարալ եւ Արտավազդ Փելեշյան։ Ժամանակակից արվեստով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք արժանավույնս կգնահատի այս հնչեղ անունների ցանկը։

Մեր հայրենակից Փելեշյանի ՛՛Բնակիչները՛՛  8 րոպեանոց ֆիլմը զբաղեցնում է ցուցադրության առանցքային տարածքներից մեկը։ Հատկանշական է, որ նախագծին նույնպես տրվել է ՛՛Բնակիչները՛՛ անվանումը։  Նրա  նկատմամբ խորը հարգանքի  վկայությունն է նաեւ ցուցահանդեսի պատկերագրքում տպագրված Ժան Լյուկ Գոդարի խոսքերը ՛՛ Աշխարհի ամենամեծ կինոբեմադրիչ Արտավազդ Փելեշյանի՛՛ մասին։

Բացառիկ ճաշակով եւ վարպետությամբ իրականցված ցուցադրությունը ՝ գեղանկար, կոլաժ, օբյեկտներ, ձայնային ինստալացիաներ, լուսային էֆեկտներ,ֆիլմ, թողնում են անմոռանալի տպավորություն։

Ցուցահանդեսը իրոք արժե տեսնել։ Այն կգործի մինչեւ փետրվարի վերջը։

Հաջորդ ցուցադրությունը նշանավոր Ժորժ Պոմպիդուի կենտրոնից մի քանի քայլի վրա գտնվող Սեն Մարրի հինավուրց եկեղեցում է։ Այս եկեղեցին բացի իր հնաբույր հմայքից հայտնի է առաջավոր մշակութային ծրագրերի անցկացմամբ։ Այնտեղ պարբերաբար ցուցադրվում են ժամանակակից արվեստագետներ եւ տեղի են ունենում դասական եւ ավանգարդ համերգներ։ Շուրջ երկու տասնամյակ Փարիզում բնակվող Աշոտ Աշոտը (Ա.Ղազարյան),սփյուռքի ամենահայտնի եւ ակտիվ արվեստագետներից է։

Հունվարի 21-ին այդ եկեղեցում ցուցադրեց ՛՛Կամարի հրեշտակները՛՛ նախագիծը։ Նուրբ գեղարվեստականությամբ  3×2 չափի պատկերված գունագեղ հրեշտակները  հանդիսանում են դեպի բարձրյալը տանող չորս վիճակների խորհրդանշական պատկերները. Կարեկցանք, Սեր բաժանման մեջ, Ուժեղ ձգտում  եւ Մաքուր վիճակ։ Եկեղեցու խորաններում ցուցադրվում են Աշոտ Աշոտի ,,Խորհրդավոր ընթրիք,, եւ ,,Հաց հանապազօրյա,, ինստալացիաները, որոնց հիմնական նյութը հանդիսանում է հոգեւոր հացը խորհրդանշող սպիտակ այլուրը։

Ներկայացվեց նաեւ  հատուկ այս նախագծի համար հորինված Աշոտի որդու՝ երիտասարդ արվեստագետ Ավետիս Ղազարյանի նույնպես ,,Կամարի հրեշատակները,, վերնագրված ձայնային ինստալացիան։ Ցուցադրությունը կգործի եւս մի քանի շաբաթ։

 Վ.Թ.

Սեփական թղթակից

Օրեր    Orer.eu

03 04 05 Artavazd-Peleshian

Scroll Up