ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Naxarar.jpg)
Փետրվարի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանին:
Մաեստրոն նախարարին ներկայացրեց սփյուռքյան համայնքներում կայացած համերգները, ինչպես նաև հայաշատ քաղաքներում անցկացված այլ միջոցառումներ:
Նախարարը, բարձր գնահատելով միության գործունեությունը, նշեց, որ Սփյուռքում հայկական երաժշտության տարածմամբ նրանք յուրովի են նպաստում հայապահպանության գործընթացին:
Հանդիպմանը քննարվեցին Սփյուռքում հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: