ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահին

Փետրվարի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանին:

Մաեստրոն նախարարին ներկայացրեց սփյուռքյան  համայնքներում կայացած համերգները, ինչպես նաև հայաշատ քաղաքներում անցկացված այլ միջոցառումներ:

Նախարարը, բարձր գնահատելով միության  գործունեությունը, նշեց, որ Սփյուռքում հայկական երաժշտության տարածմամբ նրանք յուրովի են նպաստում հայապահպանության գործընթացին:

Հանդիպմանը քննարվեցին Սփյուռքում հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

Scroll Up