Լ.Օ. Խաչի փոքրիկները միացել են «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» ծրագրին

Լիբանանահայ Օգնության Խաչի փոքրիկները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» խորագրով ծրագրին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փոքրիկները լուսանկարվել են Լիբանանի Բիքֆայա քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ:

Կոչ ենք ուղղում Սփյուռքի և Հայաստանի բոլոր դպրոցներին, կազմակերպություններին, որ նրանք նույնպես իրենց մասնակցությունը բերեն համահայկական այս ծրագրին: Ընդամենը պետք է տպել համապատասխան գրությամբ պաստառը, տալ երեխայի ձեռքը և լուսանկարել իր բնակության վայրում գտնվող (եթե հնարավոր է) Ցեղասպանության հուշարձանի մոտ։

Մեր նպատակն է 1,5 միլիոն երեխաների կողմից բարձրացվող այս բողոքը խարան դարձնել թուրքի ճակատին:

Լուսանկարներն ամբողջությամբ կարող եք տեսնել այս ծրագրի համար ստեղծված facebook-յան էջում:

Տեղեկանք- Լիբանանի Բիքֆայա քաղաքում տեղադրված  Հայոց ցեղասպանության հուշարձանը գտնվում է Կիլիկիո կաթողիկոսության հայկական վանքի տարածքում: Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսվել են 1960 թվականին, բացումը կատարվել է 1965 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի առթիվ` ի նշան հայ ժողովրդի վերածննդի և ի երախտագիտություն լիբանանյան ժողովրդի։

Հուշարձանը կառուցվել է լիբանանահայ համայնքի և Լիբանանի հայ առաքելական եկեղեցու ջանքերով։ Հուշարձանի նախագծող-ճարտարապետը Զավեն Խդշյանն է։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հուշարձանը ենթարկվել է ռմբակոծության և վնասվել է հուշարձանի ստորին մասը։ 1993 թվականին հուշարձանը վերականգնել է Հովսեփ Խաչերյանը:

Հուշարձանը բրոնզից է, ունի 5 մետր բարձրություն, պատկերում է ձեռքերը դեպի երկինք հառնած կնոջ։

Փոքրիկ Փոքրիկներ

Scroll Up