ԱՊՀ երկրների հայ համայնքներին ուղղված Սփյուռքի նախարարության գործունեությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Tevos-Nersisyan.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարությունում գործում են 12 վարչութիւններ, որոնցից հինգը տարածաշրջանային են, «Հայերն այսօրը» իր ընթերցողներին ներկայացնում է բոլոր վարչութիւնների 2014 թուականի ընթացքում իրականացրած աշխատանքները։
Նախարարությունում գործող տարածաշրջանային վարչութիւններից է ԱՊՀ հայ համայնքների վարչութիւնը, պետ՝ Թեւոս Ներսիսյան։
Վարչությունը համակարգում է Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Սինգապուրի, Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Մալազիայի, Ինդոնեզիայի հայկական համայնքների մշտական կապը և գործակցությունը:
«ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության» 2014թ. ծրագրի շրջանակներում՝ ԱՊՀ երկրների հայկական կրթօջախների, այդ թվում` մեկօրյա դպրոցների 25 ուսուցիչ մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի վերապատրաստման դասընթացներին, ԱՊՀ երկրների հայկական կրթօջախներին տրամադրվել է ռուսախոս և ուկրաինախոս հայերի միջավայրում հայագիտական առարկաների ուսուցման համար սփյուռքի հայ մասնագետների հեղինակած դասագրքեր`
– Կարինե Եսայան «Հանրագիտակ-այբբենարան»,
– Երազիկ Հարությունյան «Փոքր Մհեր»:
Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Դոնի Ռոստովի «Հայազգ» մշակութա-լուսավորչական հիմնադրամին: Հիմնադրամը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ընդլայնում է «Հայազգ» էլեկտրոնային հանրագիտարանի շտեմարանը և աշխատանքներ է տանում նյութերը հայերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներով թարգմանելու ուղղությամբ:
Աջակցություն է ցուցաբերվել ԱՊՀ երկրների հայկական համայնքներից երգի և պարի ինքնագործ 3 խմբի մասնակցությանը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:
Կոմիի Հարապետությունում հայկական մշակույթի օրերին նվիրված միջոցառումներին (ս.թ. հունիսի 9-11-ը) ՀՀ-ից մասնակցել է «Երևան» համույթը:
«Օտարերկրյա ներդրողների գործունեության իրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դասախոսություն կարդալու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-19-ը Մոսկվա է մեկնել ի.գ.դ., պրոֆեսոր Արմեն Եզեկյանը:
Աջակցություն է ցուցաբերվել տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությանը Հայաստանում կազմակերպված համաժողովներին, կլոր սեղաններին և համահայկական այլ միջոցառումներին:
Տարածաշրջանի հայկական համայնքների հիմնախնդիրների վերհանման, դրանց լուծման մեխանիզմների մշակման, Սփյուռքի նախարարության ծրագրերին մասնակցության շրջանակը մեծացնելու և տեղերում կազմակերպվող համայնքային միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ՍՆ ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Թ.Ներսիսյանը սեպտեմբերի 3-5-ը գործուղվել է Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիա գյուղ, մասնակցելու տեղի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու 100-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը:
Ուկրաինայի Կամենց-Պոդոլսկի քաղաքի հայկական եկեղեցին համայնքին վերադարձնելու առիթով կազմակերպված միջոցառմանը (ս.թ. հունիսի 26-28-ը) մասնակցել է ՀՀ ՍՆ 1 ներկայացուցիչ :
Ղրիմի հայկական համայնքի հրավերով հոկտեմբերի 27-31-ը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կ. Գևորգյանը մեկնել է Սիմֆերոպոլ պարի վարպետության դասեր անցկացնելու:
Վարչություն է այցելել Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Հայաստանում ապաստանած 37 ընտանիք (136 հոգի), որոնց աջակցություն ցուցաբերելու նպատակով գրություններ են ուղարկվել Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարություններ, «Վերադարձ Հայաստան» կազմակերպություն, Հայաստանի Կարմիր խաչի ընկերություն, «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն և այլ գերատեսչություններ: Արդյունքում լուծվել են բժշկական, կրթական, աշխատանքի տեղավորման և այլ բնույթի մի շարք խնդիրներ:
Հետևողական աշխատանք է կատարվել ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերին ԱՊՀ հայ համայնքների մասնակցության շրջանակը ընդլայնելու և նոր համայնքներ ընդգրկելու ուղղությամբ:
Համալրվել և լրամշակվել է համայնքային 70 անձնագիր:
Իրկուտսկի հայկական համայնքի հրավերով և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Սմբատ Լպուտյանը մասնակցել է Իրկուտսկ քաղաքում շախմատի տան բացման հանդիսությանը:
Կազմակերպվել են տեսակոնֆերանսներ Բելառուսի (Մինսկ), Ուկրաինայի (Օդեսա) և ՌԴ-ի (Նովոսիբիրսկ) հայկական համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Միջին Ասիա
2014 թ. Ղազախստանում գրանցվել է համայնքային երկու նոր կազմակերպություն՝ «Ղազախստանի հայերի միություն» և «Մասիս» հանրապետական ընկերակցություն, որոնք դեկտեմբերի 7-ին Ալմաթի քաղաքում կազմակերպել էին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառում, որի ժամանակ հայկական համայնքն իր երախտագիտությունն է հայտնել 1988 թ. երկրաշարժի օրերին Հայաստանում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Ղազախստանից ժամանած բժշկասանիտարական գնացքի նախաձեռնողներին և բուժանձնակազմի ակտիվ անդամներին, ովքեր աղետի ժամանակ մեր ժողովրդի կողքին էին և օգնության ձեռք են մեկնել նրան։ Սպիտակի երկրաշարժից 26 տարի անց «Ղազախստանե բժշկասանիտարական գնացքի 3 կազմակերպիչներ պարգևատրվեցին ՀՀ Նախագահի, 4-ը՝ ՀՀ Վարչապետի շնորհակալագրերով, նրանցից 13-ին հանձնվեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար», 1-ին՝ Ոսկե մեդալ, 3-ը պարգևատրվեցին ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով, իսկ անձնակազմի 36 անդամների, ովքեր 1988 թ. երկրաշարժի օրերին շուրջ երկու տարի աղետի գոտում տարաբնույթ բարեգործական աշխատանքներ են իրականացրել՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելով տուժածներին, կազմակերպելով Սպիտակի և Գյումրու բուժսպասարկումը, հանձնվեցին Գյումրու և Սպիտակի քաղաքապետի պատվոգրեր։
Անցնող տարում Ղազախստանում կազմավորվել է նաև երիտասարդական կազմակերպություն՝ «Ղազախստանի հայկական երիտասարդական հիմնադրամ», որի նախաձեռնությամբ ապրիլի 12-ին Ալմաթի քաղաքում անցկացվել է «Խոսիր, և քեզ կլսեն» («Выскажись и будь услышан») թեմայով երիտասարդական համաժողով։ Այն ուղղված էր կազմակերպության գործունեության զարգացման, կայքէջի բարելավման, հայկական համայնքի ներքին քաղաքականության հարցերին։
Ակտիվացել է համագործակցությունը Չինաստանի հայկական համայնքի, մասնավորապես երիտասարդական թևի հետ։ 2014 թ. նոյեմբերի 30-ին Չինաստանում Հայկական ուսանողական միության և Հոնկոնգի ու Չինաստանի հայկական համայնքների նախաձեռնությամբ կազմակերպվել է հայ հետազոտողների և ուսանողների 1-ին առցանց գիտաժողով, որը նպատակ ուներ միավորելու Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին, կազմավորելու հայ չինագետների թիմ, որը Չինաստանում կազմակերպվող գիտական տարբեր հարթակներում այսուհետ ներկայացնելու է հայկական հետազոտությունները։
2014 թ. ապրիլին Սինգապուրի հայկական համայնքի միջոցներով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքար է տեղադրվել Սինգապուրի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում։
Տարածաշրջանի երկրներից տարվա ընթացքում ունեցել ենք 31 այցելու։ Կազմակերպվել է տեսակոնֆերանս ՈՒզբեկստանի հայ համայնքի հետ։
Ղազախստան են գործուղվել նախարարության 4 աշխատակից, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը և երգիչ Արսեն Գրիգորյանը։