Հայաստանցի 40 մանուկներ իրենց ձմեռային արձակուրդն են անցկացրել Նիդերլանդներում
Հոլանդական Pax kinderhulp կազմակերպության հրավերով հունվարի 6-ից մինչև 31-ը Նիդերլանդներում իրենց ձմեռային արձակուրդներն են անցկացնում Վարդենիսի և Սպիտակի շրջանների անապահով ընտանիքների երեխաներ թվով 40 հոգի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Մանուկ Մկրտչյանը Ալմելոյից:
Հունվարի 11-ին Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու սրահում էին հյուրընկալվել Վարդենիսի շրջկենտրոնի Տորփավան, Տրետակ, Արփունք, Շատվան, Փամբակ, Սոթք, փոքր Մասրիկ գյուղերի անապահով ընտանիքների 8-14 տարեկան, թվով 20 երեխա:
Հանդիպումը կազմակերպել էին Եկեղեցու վարչությունը, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը (ՀՄԸՄ)և Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ):
Սկզբում երեխաները մասնակցեցին Ս.պատարագին, որից հետո Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվել էին բազմաթիվ խաղեր և ժամանցային միջոցառումներ, երեխաների օրը հետաքրքիր դարձնելու համար: Ելույթուվ հանդես եկան նաև հոլանդահայ երգիչ-երաժիշտները:
Հանդիպումն ավարտվեց ճաշկերույթով, որից հետո երեխաները ստացան բազմաթիվ նվերներ: