Դամասկոսի Շտապ օգնության մարմինն ամանորյա նվերներ է բաժանել հայ աշակերտներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/12/01268-300x225.jpg)
Դամասկոսի Շտապ օգնության մարմինն իր օժանդակությունների ծրագրերի շրջանակներում նախաձեռնել է ամանորյա նվերներ բաժանել Դամասկոսի հայ աշակերտներին:
Այս մասին տեղեկանում ենք Դամասոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Նվերների բաշխումը տեղի է ունեցել Դամասկոսի ազգային առաջնորդարանում: Դամասկոսի Շտապ օգնության մարմնի անդամները, առաջնորդ գերշ. Տեր Արմաշ Եպս. Նալբանդյանի գլխավորությամբ դպրոցականներին են բաժանել գեղեցիկ նվերներ:
Դամասկոսում գործում են հայկական 5 վարժարաններ: Նվերները պատրաստվել էին Դամասկոսի բոլոր հայկական վարժարանների համար անխտիր:
Հայ Կաթողիկե վարժարանին հատկացված նվերները կբաժանվեն Հայ Կաթողիկե առաջնորդարանում: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 24ին, Դամասկոսի ազգային սուրբ Թարգմանչաց մանկապարտեզի սաները դիմավորել են Ձմեռ պապին: Ամանորյա միջոցառմանը ներկա էր նաև Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Եպս Նալբանդյանը: