Ուխտագնացություն դեպի Սասուն (մաս 2-րդ)

Սասունի հեռավոր գյուղերու երկարատեւ մեկուսացումը այս շրջանի ըմբոստ բնակչությունը «պատժելու» թրքական պետական դիտավորյալ քաղաքականությու՞ն մըն է, թե՞ պարզապես մինչեւ 90-ական թվականներու սկիզբը արեւելյան Անատոլվի մեջ քրտական նահանգներու զարգացման արգելակման երեւույթներեն մեկը: Այդ շրջանները այսօր կզարգանան, վկա` Պաթմանի ունեցած կարեւորությունը. Պաթմանը 500 հազար բնակչություն ունեցող քաղաք մըն է այսօր, որ հիմնված է 1946-ին, քարյուղի դաշտերու հայտնաբերումեն ետք:
Վերոնշյալ դիտավորեալ մեկուսացումը կրնա բացատրություն մը տալ, թե ինչու՛ շրջանի կարգ մը բնակիչներ կրցած են մինչեւ արդի ժամանակներ պահել իրենց հին ավանդությունները: Այս լեռներուն վրա գտնվող հայեր տակավին կպահպանեն իրենց քրիստոնեական հավատքն ու իրենց «լեզուն»: Անատոլվի մեջ գտնվող հայերեն միայն Սասունի հայերն են, որոնք տակավին կխոսին հայերեն բարբառ մը:
Փիրչենքը Սասունի պաշտոնապես հայերով բնակված մյուս գյուղին` Քոնեքի նման, ճամբուն վերջավորության կգտնվի: Անոնք կառուցված են ձորին խորը` Մարութա լերան ստորոտը: Մեկ երկու հայ քրիստոնյայ ընտանիքներ ձմեռը տակավին այստեղ կապրի՛ն: Անոնց վրա կավելնա՛ն «հավատափոխներվե տուները: Երիտասարդները, որոնք աշխատանքի համար մեկնած են Պոլիս, իրենց արձակուրդներուն կվերադառնան գյուղ:
Քսան կամ երեսուն տարի առաջ Փիրչենքի մեջ բոլոր գյուղացիները հայկական ծագում ունեին, եւ ըստ գրավոր վկայությանց, գյուղը 1915-ին բաղկացած էր 15 տուներե` յուրաքանչյուր տան մեջ 8-10 բնակիչներով, սակայն 1915-են մեկ տարի ետք գյուղին մեջ միայն շուրջ 15 վերապրողներ կգտնվեին: Փիրչենքի մեջ գոյություն ունեցած է նույնիսկ գերեզմանատուն մը եւ եկեղեցի մը, որուն հիմերը դժվար նշմարելի են: Անոնք, որոնք ներկայիս հոն կբնակին, Համաշխարհային Ա. պատերազմեն առաջ ապրողներուն ժառանգորդնե՞րն են: Այդ մեկը քիչ հավանական է: Իրողության մեջ Սասունը քեմալական ժամանակաշրջանին վերիվայրումներով լեցուն պատմություն մը ունեցած եւ ժողովուրդներու մեծ տեղափոխություններ տեղի ունեցած են: Ցեղասպանության ընթացքին, ինչպես նաեւ` 1920-ական եւ 1930-ական թվականներուն, քրտական շրջանները ցնցած շեյխ Սայիտի (1925) Արարատյան (1930) եւ Տերսիմի (1936-38) ըմբոստություններեն ետք, եւ անոնց հաջորդած բռնաճնշումներու ընթացքին Իսմեթ Ինեոնիվի թրքական կառավարությունը 1934-են ի վեր ոչ միայն Սասունի քյուրտերը, այլ նաեւ արաբները եւ Ցեղասպանութենեն վերապրած հայերը տեղահանած է:
Ողբերգական ժամանակաշրջանը, որ լավապես չէ փաստագրված, մասնավորաբար ինչ կվերաբերի զոհերուն թիվին, տեղվույն հիշողության վրա հետք ձգած է:
Սակայն այժմ լալու պահ չէ: Զիրար կշնորհավորենք, կմտերմանանք, ծերերուն ձեռքերը կհամբուրենք: Կարճ խոսքով, ուրախ ենք, թեեւ հաղորդակցությունը դժվար է, որովհետեւ կբավարարվինք ձեռքի շարժումներով եւ կարգ մը հայերեն բառերով: Մյուս կողմե, եթե նույնիսկ առանց թարգմանի կարենայինք զրուցել, ինչի՞ մասին կրնայինք խոսիլ, անցյալի՞ն: Դժվար թե: Ոչ ոք լուրջ խոսակցություն ծավալելու սիրտ ունի:
Սասունի մեջ ամառ է: Արեւը պայծառ է, երկիրը դալար: Ծառերը հասուն եւ մեծ պտուղներու ծանրության տակ կքած են: Սեւ ուլիկները յայլաներու մեջ կպտտին եւ դաշտերուն մեջ բերքը հավաքված է: Վաղը Վարդավառ է:
ՎԱՀԵ ՏԵՐ ՄԻՆԱՍՅԱՆ
«Ֆրանս Արմենի»
aztagdaily.com