Վիեննայում Թուրքիայի դեսպանը խուսափել է պատասխանել Հայոց ցեղասպանության մասին հարցադրումներին

Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում կայացած միջոցռամանը Ավստրիայում Թուրքիայի դեսպանը խուսափել է պատասխանել Հայոց ցեղասպանության մասին հարցադրումներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքը, դեկտեմբերի 11­-ին տեղի է ունեցել «Առաջին համաշխարհային պատերազմ, Օսմանյան կայսրության վերջը և դրա հետևանքները» խորագրով միջոցառում, որի ընթացքում մի շարք բանախոսներ, այդ թվում` Թուրքիայի դեսպանը փորձել են շրջանցել Հայոց ցեղասպանության թեման: Սակայն Ավստրիայի Արդարադատության և ժողովրդավարության հայկական կոմիտեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին` շեշտելով, որ թուրքական կառավարությունը ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլև ճնշումներ է գործադրում այլ կառավարությունների վրա, որոնք ցանկանում են ճանաչել այդ պատմական փաստը:

Չնայած միջացառման մյուս մասնակիցների դրական արձագանքներին` խնդիրը լուծելու հնարավոր ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, Հայ դատի ներկայացուցիչների հարցը Թուրքիայի դեսպանն այդպես էլ անպատասխան է թողել:

Scroll Up