ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ. «#2015RTAG. Recognize The Armenian Genocide»

ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղը միացել է «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» նախաձեռնությանը:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մարսելի հայ համայնքը նախաձեռնել է
շարժում, որի նպատակն է համացանցի միջոցով տարածել կոչ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Twitter և Facebook սոցիալական ցանցերում ստեղծվել են հատուկ խմբեր, որտեղ շարժմանը միացած մարդիկ, լուսանկարվելով «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությամբ պաստառներով, ներբեռնում են իրենց լուսանկարները:
Նրանք իրենց կոչն ու պահանջն են ուղղում Թուրքիային և Հայոց ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին` ճանաչել 2015 թվականին հայերի դեմ իրականացված մեծագույն ոճիրը:
Կոչ ենք անում բոլորին միանալ այս շարժմանն ու լուսանկարվել «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությամբ պաստառով: