«Մեր մեծերը». Սիամանթոյին նվիրված միջոցառում Կապանում

Կապանի N5 հիմնական դպրոցում 8-րդ դասարանի աշակերտները ՀՀ Սփյուռքի նախարարության  «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում ներկայացրին Սիամանթոյին:

«Ի դեմս Սիամանթոյին նվիրված գրական – երաժշտական համադրության՝  մեկնարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը»,- բացման խոսքում նշեց դպրոցի ԴԱԿ Հասմիկ Մեսրոպյանը:

Կինոդասի այս ձևաչափի ընդգրկումը տպավորիչ էր: Աշակերտները ներկայացրին պատառիկներ Սիամանթոյի կենսագրություրթյունից, ստեղծագործությունից և համեմեցին ժամանակաշրջանը բնութագրող տեսաֆիլմերով և երգերով: Լեփ-լեցուն դահլիճը համակ լռությամբ,  անշշուկ դրսևորեց ակնածանք մեր պատմության արյունոտ էջի նկատմամբ: Միջոցառման բոլոր մասնակիցները կրծքներին կրել են անմոռուկ ծաղիկը: Միջոցառումն ավարտվեց  «Հիշում եմ և պահանջում»  կարգախոսով:

 «Կապանի N 5 հիմնական դպրոց» ի

գրադարանավարուհի Գայանե Հարությունյան

unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8)

Scroll Up