Կահիրեի ֆիլմերի փառատոնը բացվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմով
Կահիրեի ֆիլմերի փառատոնը որոշեց իր 36-րդ շրջանը բացել գերմանացի-թուրք բեմադրիչ Ֆաթեհ Ակինի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ալքաթը» (Կտրում) ֆիլմով: Այս մասին հայտնում է france24 արաբական կայքը: Ֆիլմը ներկայացվեց Եգիպտոսի օպերայի մեծ սրահում` բեմադրիչի ներկայությամբ:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցող օսմանյան կայսրության հայերի հանդեպ իրագործած ոճիրը ներկայացնող ֆիլմը նկարահանված է աշխարհագրական տեսարաններով, որոնք երկարում են՝ Թուրքիայից հասնելով Ամերիկա, անցնելով Սիրիա, Լիբանան եւ Կուբա: 138 րոպե տեւող ֆիլմը հնչում է արաբերեն թուրքերեն եւ անգլերեն լեզուներով: