Թուրքիայի ԱԳ նախարար. «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն անհնար է»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տեղեկություններ է հաղորդել արտաքին դաշտում երկրի առաջիկա անելիքների մասին:

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ իր ելույթում Չավուշօղլուն անդրադարձել է նաև հայկական  հարցին: «Ցեղասպանությունը, որը ցականում են վերագրել մեր պապերին ու մեր ժողովրդին, անհնար է, որ ընդունենք: Սա մենք միշտ ենք ընդգծում»,- ասել է թուրք նախարարը:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև Շվեցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի «Աշխատավորական կուսակցությանե նախագահ Դողու Փերինչեքի գործին: Նա տեղեկացրել է, որ իրենք շատ մոտիկից հետևում են  Շվեցարիայի կողմից ՄԻԵԴ-Մեծ պալատում բողոքարկվող  (Մարդու իրավունքների Եվրոպական դատարան)  Դողու Փերինչեքի գործին

Հիշեցնենք, որ 2007-ի մարտի 9-ին Շվեյցարիայի Վո կանտոնի դատարանը Փերինչեքին ենթարկել էր վարչական ու քրեական պատասխանատվության Հայոց ցեղասպաությունը հրապարակայնորեն ժխտելու համար: Իսկ 2013-ի դեկտեմբերի ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել, համաձայն որի, Շվեյցարիան խախտել է բողոքարկողի` տվյալ դեպքում Փերինչեքի` ինքնարտահայտման ազատությունը: Այնուհետև շվեյցարական կողմը դիմել էր Եվրադատարան` գործը գերագույն պալատում վերանայելու պահանջով, ինչից որոշ ժամանակ հետո էլ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել քննության վերցնել բողոքը:

Scroll Up