Հակահայ կազմակերպությունը 2015-ին ընդառաջ Թուրքիայում նոր մասնաճյուղեր է բացում
Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839
Թուրքիայում գործող հայատյաց կազմակերպությունը, որը կոչվում է «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER), նոր մասնաճյուղեր է բացել երկրի մի շարք շրջաններում (Գյունեյդողու, Մարմարա, Քարադենիզ և Էգեյան): Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Այդ մասին, ըստ «Հաբերլեր» լրատվականի, հանրությանը հայտնել է կազմակերպության նախագահ Գյոքսան Գյուլբեյը: Այդպիսով ASIMDER-ը, որի կենտրոնական շտաբը գտնվում է Իգդիրում, արդեն ներկայացուցչություններ ունի Թուրքիայի 8 նահանգներում: Գյուլբեյը նշել է, որ նպատակադրվել են ներկայացուցչություններ ունենալ Թուրքիայի բոլոր նահանգներում (81):
Նշենք, որ հակահայ գործունեություն ծավալող սույն կազմակերպությունն ադրբեջանական սերտ կապեր ունի, որոնք օգտագործում է ի վնաս հայության: Վերջերս ASIMDER-ը փոխհամագործակցության համաձայնագիր էր ստորագրել Վիեննայումգործող Ադրբեջանի մշակույթի և գործարարների կազմակերպության հետ: Դրանց հիմնական նպատակը 2015-ին ընդառաջ Եվրոպայում հակահայկական տրամադրություններ ստեղծելն է և հայկական լոբիի դեմ պայքարելը:


Արևմտահայերեն
Русский
English








