Սանկտ-Պետերբուրգում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Պատվական Գրիգորյանցի ծննդյան 115-ամյակին
Հոկտեմբերի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Մոսկովյան շրջանի ցուցասրահում տեղի ունեցավ լենինգրադյան ականավոր գծանկարիչ Պատվական Գրիգորյանցի (1899-1986) աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է «Պետերբուրգի հայերի լրաբեր»-ը:
Միջոցառման սկզբում Սանկտ–Պետերբուրգի նկարիչների միության վարչության անդամ,նկարիչ Աշոտ Խաչատրյանն արտահայտեց իր կարծիքը ներկայացված
աշխատանքների մասին։
Վարպետի մասին իրենց հիշողությունները պատմեցին դուստրը՝ նկարիչ Իրինա Իգնատևան, բարեկամը՝դասախոս Գրիգորի Աղաջանյանը։ Ռուսաստանի ազգային գրադարանի ազգային գրականության բաժնի վարիչ Շուշան Ժաբկոն տվեց իր բարձր
գնահատականը կազմակերպված ցուցահանդեսի մասին և նշեց հասարակության մեջ մշակութային-լուսավորական աշխատանքների կարևոր դերի ու նշանակության մասին։
Արվեստագետ Գալինա Տիմոֆեևան ներկայացրեց իր պատրաստած զեկույցը Պ. Գրիգորյանցի կյանքի և ստեղծագործության մասին։
Երեկոյի ավարտին «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Ալ. Նազարովը շնորհակալության խոսքեր հղեց ցուցասրահի պատասխանատու կարգադրիչներին՝համագործակցության համար։
Ցուցահանդեսը,որը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը. այն կշարունակվի մինչև 2014թ. հոկտեմբերի 24-ը։