Կիպրոսի նախագահն ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն իր նստավայրում ընդունել է Կիպրոսի կաթողիկոսական
փոխանորդ Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանին եւ հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին:

Ինչպես հաղորդում է «Ազատ օր»-ը, նախագահը ներկայացրել է Կիպրոսի քաղաքական տնտեսական վիճակն ու կարեւորել կիպրահայության դերը պետության զարգացման գործում:

Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանն էլ հանդիպման ժամանակ շեշտել է, որ միջեկեղեցական եւ միջկրոնական հարուստ փորձառությամբ է եկել Կիպրոս եւ իր գործունեությամբ նպաստելու է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը միտված բոլոր նախաձեռնություններին:

Scroll Up