Հայազգի երաժիշտներն Ավստրիայում դասական երաժշտության համերգով են հանդես եկել

Հոկտեմբերի 5-ին Լինց քաղաքում անցկացվող ամենամյա Բրուկներյան միջազգային փառատոնի եզրափակիչ օրը Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ խմբավար Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Բրուկներ» համերգասրահի Մեծ դահլիճում կատարվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» օպերայի 1-ին սյուիտը, «Ջութակի և նվագախմբի համար կոնցերտը» և Դմիտրի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան: Հայաստանի ֆիլհարմոնիկի ելույթով ազդարարվեց 2014-15թթ. համերգաշրջանի սկիզբը:

Համերգին ներկա էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով համերգի ավարտին Բրուկների Տուն համերգասրահի գեղարվեստական տնօրեն Հանս-Յոախիմ Ֆրայի հետ քննարկեց հետագա համագործակցության խնդիրները:

Նվագախմբի եվրոպական համերգաշարի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Scroll Up