ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ տեր և տիկին Վահրամ և Ելենա Եկավյաններին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/313.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներ տեր և տիկին Վահրամ և Ելենա Եկավյաններին:
Նախարարը բարձր գնահատեց Եկավյան ընտանիքի ներդրումը Եվր ոպայում հայ մշակույթի տարածման և հանրահռչակման գործում: Արդեն երկրորդ անգամ նրանք Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի Պրյոթցել ավանի իրենց մշակութային կենտրոնում հովանավորում և կազմակերպում են «Կոմիտաս» միջազգային փառատոնը: 2011-թ. տեղի է ունեցել առաջին փառատոնը, իսկ 2014թ՝. երկրորդը: Փառատոնի գլխավոր նպատակն է գերմանացի երաժշտասեր հասարակայնությանն ավելի մոտիկից ծանոթացնել մեծ երգահան Կոմիտասի ժառանգությանը։
Քննարկվեց Գերմանիայի հյական դպրոցներին մեթոդապես օգնելու, ուսուցիչների վերապատրասման և այլ կրթական խնդիրներ:
Հայ մշակույթի տարածմանը, զարգացմանն ու հայապահպանությանը նպաստելու, կոմիտասյան երաժշտությունը տարածելու և եվրոպացի հանդիսատեսին ճանաչելի դարձնելու գործում ունեցած մեծ ավանդի համար Հրանուշ Հակոբյանը Վահրամ Եկավյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Վահրամ Եկավյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և առաջարկեց համագործակցել՝ իրականացնելով հայկական մշակույթի տարածմանն ու հայապահպանությանն աջակցող ծրագրեր:
Նա բարձր գնահատեց Հայաստան-Սփյուռք համաժողովը աշխատանքները և նշեց , որ այն նոր ազգդակներ կհաղորդի սփյուռքի կարող ուժերին: