Ղազախստանի Ակտաու քաղաքում Խաչքար կտեղադրվի

Ղազախստանի Մանգիստաուի մարզի Ակտաուի հայկական մշակութային կենտրոնի նախագահ Հայրապետ Կուրդօղլյանի նախաձեռնությամբ  2015 թ.-ի Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ Ղազախստանի Ակտաու քաղաքում հայ համայնքի համար խաչքար կկանգնեցվի:

Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրել է Հայրապետ Կուրդօղլյանը, ով այս օրերին Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում  Հայաստանում է:

«Ղազախստանում հայկական եկեղեցի չկա, միայն 1877 թվականին կառուցված հին մատուռ է պահպանված: Որոշմանս մասին տեղեկացրել եմ Ղազախստանի հոգևոր հովվին, ինչպես նաև այս հարցի շուրջ ստացել եմ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի համաձայնությունը: Խաչքարը Հայաստանից եմ տանելու Ղազախստան և հույս ունեմ, որ հաջորդ տարի՝ Սուրբ Զատիկին, այն արդեն տեղադրված կլինի»,-ասել է Հայրապետ Կուրդօղլյանը:

Scroll Up