Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի աշխատանքները շարունակվում են

Սեպտեմբերի 20-ին «Էլիտ Պլազաե բիզնես կենտրոնում չորս թեմատիկ ուղղություններով կշարունակվեն Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի աշխատանքները ՝ զուգահեռաբար չորս թեմատիկ բաժիններում.

1. «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը»
2. Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները
3. «Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները»
4. Համաժողովի շրջանակներում տեղի կունենա Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող 160 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:

Օրվա երկրորդ կեսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա hամաժողովի լիագումար նիստը, որտեղ չորս թեմատիկ նիստերի աշխատանքների վերաբերյալ կներկայացվեն ամփոփիչ զեկուցումներ.

«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը» խորագրով նիստի արդյունքների վերաբերյալ կզեկուցեն ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Պետական հանձնաժողովի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը:

«Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» խորագրով նիստի արդյունքների վերաբերյալ կզեկուցի Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Րեիսյանը:

Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի արդյունքների վերաբերյալ կզեկուցի Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:

«Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով նիստի արդյունքների վերաբերյալ կզեկուցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համաժողովին փակման խոսքով հանդես կգա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեկոյան համաժողովի մասնակիցները կհյուրընկալվեն ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպում կունենան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Այնուհետև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում համաժողովի մասնակիցները կդիտեն Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը:

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը համաժողովի մասնակիցները կայցելեն Եռաբլուր հուշահամալիր, այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մասնակցելու են Սուրբ Պատարագին

Երեկոյան Հայաստան-Սփյուռք համաժողովի պատվիրակները ՀՀ Անկախության օրվան նվիրված ՀՀ Նախագահի ընդունելությանը և տոնական համերգին, որով էլ կեզրափակվի Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ծրագիրը:

Scroll Up