Բակո Սահակյան. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայոց անկախ պետականության հենասյունն է

Քիչ առաջ մեկնարկած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հանդիսավոր բացմանը մասնակիցներին ողջունել է նաև ԼՂՀ նախագահ նախագահը:

Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանը մասնավորապես նշել է, որ համաժողովը դարձել է ավանդական եւ իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում Հայրենիք-Սփյուռք համագործակցության համակարգում: Արցախի ղեկավարը համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները որակել է հրատապ ու պահանջված, որոնք մեծ կարեւորություն են ներկայացնում գաղափարախոսական, ռազմավարական, մարտավարական տեսանկյուններից` ընդգծելով, որ Արցախը պատրաստակամ է համակարգված աշխատանք իրականացնել քաղաքական, տեղեկատվական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում:

Նախագահը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարել է հայոց անկախ պետականության հիմնասյուներից եւ հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը` հավելելով, որ ազգովի պետք է ամեն ինչ անենք այն անսասան պահելու եւ օր օրի զորացնելու ուղղությամբ:

Բակո Սահակյանը նաեւ անդրադարձել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերին:

Scroll Up