Երբ գալիս է սեպտեմբերը

Սեպտեմբերի 1-ը բոլորի համար հուզումնալի օր է: Այդ օրը երեխաները գնում են դպրոց, երիտասարդները ինստիտուտ, համալսարան և սկսվում է նոր ուսումնական տարին:

Կիևի հայոց լեզվի դասընթացներին կից «Թեյ, սուրճ, հայերեն» խոսակցական ակումբը իր դռները բացեց հայերեն սովորող ուսանողների առջև «Երբ գալիս է սեպտեմբերը» գեղարվեստական ֆիլմով:

Մեր հանճարեղ հայրենակից Էդմոնդ Քյոսայանի այս մարդասիրական և բարի ֆիլմում հայրենասիրական թեման այնքան ցայտուն և վարակիչ էր, որ դիտողները անջնջելի տպավորություն ստացան և լիցքավորվեցին մեծ խանդավառությամբ:

«Երբ գալիս է սեպտեմբերը» գեղարվեստական ֆիլմի քննարկումը:

 Կիևի հայոց լեզվի դասընթացները ստեղծվել են երեք տարի առաջ և չնայած փոքր ժամանակահատվածին, մեծ ճանաչում են ստացել Ուկրաինայի մայրաքաղաքի հայոց լեզվի երկրպագուների մոտ: Դասընթացների ուսանողների մի մեծ խումբ այս տարի նույնպես դարձավ  Հայաստանում՝ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակից:

Երևան մեկնելու պարտադիր պայմանը՝ հայոց լեզվի քննությունը հանձնելն է:

Ուսանողների խումբը Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում դեպի Երևան մեկնելիս:

Կիևի հայոց լեզվի դասընթացների ուսանողները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Ուսանողներին Երևանի օդանավակայանում դիմավորում է Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը:

Սփյուռքի նախարարության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը Կիևի ուսանողների հետ:

Կիևի ուսանողները ՀՀ Պետական Համալսարանի լսարանում:

ՀՀ Պետական Համալսարանի դասախոս Նվեր Վիրաբյանը գոհ է Կիևի ուսանողների գիտելիքներից:

 Օգոստոսին Կիևի ուսանողների խումբը վերադարձավ Հայաստանից վառ տպավորություններով և հայերենի գիտելիքները խորացնելու ցանկությամբ: Օգտվելով առիթից խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և նախարարության աշխատակազմին ջերմ և հյուրընկալ ընդունելության, սփյռւռքում հայապահպան գործունեությանն անգնահատելի աջակցության համար:

Ռուզաննա Մարտիրոսյան

Լուսանկարները՝  Արթուր Սահակյանի

Scroll Up