Ստեփանակերտում Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/Untitled-18.jpg)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: