«Արի տուն» ծրագրով երևանաբնակ 102 ընտանիքներում հյուրընկալվել է 133 երեխա

Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած երեխաներին հյուրընկալում է երևանաբնակ ընտանիքներում:

Ծրագրի առաջին 7 փուլի ընթացքում երևանաբնակ 102 ընտանիքում հյուրընկալվել է 133 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը`օգօստոսի 31-ը, ընտրված մյուս ընտանիքները ևս կհյուրընկալեն սփյուռքահայ երեխաներին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատուները պարբերաբար այցելում են ընտանիքներ, ծանոթանում երեխաների առօրյային, նաև հուշանվեր հանձնում:
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները, գոհունակություն հայտնելով հյուրընկալ ընտանիքներին, նշել են, որ ջերմ ընդունելության շնորհիվ Երևանում իրենց զգում են ինչպես սեփական տանը՝ իրենց ընտանիքում:
Նշենք, որ, ավանդույթի համաձայն, «Արի տուն» ծրագրի ավարտին կորոշվեն «Լավագույն վարչական շրջան» և «Լավագույն ընտանիք» անվանակարգերի հաղթողները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

028d278b466acd3c4aa6b0a0bbec4f758ba46ddb50a90f1969dd45b60944e55d17053281fc4ab367a7f64cc6e0f3ef9fa68870979b784cbaf0c7bbcecd37b40a0b3edbb10985ba7133caeaea332af588

Scroll Up