Ֆրանսահայ գործիչ ժոզեֆ Փափազյանը սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Երկիր և մշակույթ» կազմակերպության՝ Ֆրանսիայի Վիեն քաղաքի մասնաճյուղի պատասխանատու, Գորիս-Վիեն քույր քաղաքների ծրագրերի համակարգող  ժոզեֆ Փափազյանին:

Նախարարը կարևորեց  «Երկիր և մշակույթ» կազմակերպության՝ Հայաստանում և Սփյուռքում հայապահպանությանն ուղղված  ազգանվեր գործունեությունը, որի  նպատակն է նորոգել և պահպանել հայոց պատմական հայրենիքի ավերված եկեղեցիններն ու վանքերը։ 1988-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից  հետո կազմակերպությունը գործունեություն է ծավալում աղետի գոտում՝ վերակառուցելով և նորոգելով հայկական  մշակութային բազմաթիվ հուշարձաններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գորիսում Ս. Հռիփսիմե եկեղեցու շրջակա քարայրների և Մելիք Օհանի ապարանքի վերականգնմանն ու նպատակային օգտագործման ուղղված ծրագրեր:

Scroll Up