«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների, լրագրողների, երգ ու պարի ուսուցիչների դասընթացները մեկնարկեցին ֆիլմի դիտումով

Հուլիսի 22-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում կայացավ «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների, լրագրողների, երգ ու պարի ուսուցիչների դասընթացների բացումը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ծրագրի մասնակիցները դիտեցին «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որը Հայոց ցեղասպանության հետևանքով Ամերիկայում հայտնված ընտանիքի դրամատիկ պատմությունն է: Ֆիլմը ներկայացրեցին սցենարիստներ Արմեն Վաթյանը, ռեժիսոր Վահան Ստեփանյանը և գլխավոր դերակատար Կարեն Ջհանգիրյանը:

Ծրագրի մասնակիցները մեծ բավականություն ստացան ֆիլմի դիտումից:IMG_6268-1 IMG_7801-1

Scroll Up