Քեսաբին տրամադրված օգնություններն արդեն սկսել են բաժանել բնակիչներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/Untitled2.jpg)
Քեսաբին հատկացված օժանդակությունները սկսել են բաժանել բնակիչներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ առաջին նպաստները կտրամադրվեն տների վերականգնման տարբեր աշխատանքների համար:
Այնուհետև հաջորդ օժանդակությունը կհատկացվի գյուղատենտեսության, արհեստանոցների վերականգնման, անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար: Կարո Մանճիկյանի խոսքով` առաջին օժանդակությունը, որ բաժանվում է բնակիչներին, տրամադրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից: «Այսպես հերթականությամբ բոլոր օգնությունները կհատկացվեն քեսաբցիներին, և կյանքն աստիճանաբար բնականոն հունով կընթանա»,- նշեց Մանճիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունը բնակիչներին կենցաղային իրեր է տրամադրել: Անհրաժեշտ պարագաներով փոքր կապոցների օգնություն է տրամադրվել նաև հույն ուղղափառ եկեղեցու կողմից:
Կանայք շարունակում են մաքրության աշխատանքներ կատարել բնարականներում: Ինչ վերաբերում է բերքին, Մանճիկյանը նշեց, որ այս տարվա խնձորի բերքը լավ է: Այդ հանգամանքը կմխիթարի բնակիչներին:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: