Եվրոպայում հոկտեմբերը «Արցախի ամիս» է հռչակվելու
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/BPVarOzxKgpab1QTQLMjgoj6Bl.jpg)
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը 2014-ի հոկտեմբերը կհայտարարի «Արցախի ամիս»: Բելգիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի Հայ դատի հանձնախմբերի, ինչպես նաև Արցախի ներկայացուցչության հետ գործակցելով՝ կիրականացվեն տարբեր ձեռնարկներ եւ ցուցադրություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից:
Հայաստանի, Արցախի եւ այլ վայրերի արվեստագետների, մտավորականների ներկայությամբ ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում տեղի կունենան գրքերի շնորհանդեսներ, նկարչական եւ այլ ստեղծագործական ցուցադրություններ, ֆիլմերի ներկայացումներ: Ղարաբաղյան զինադադարի քսանամյակի առիթով Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը , շրջանային հանձնախմբերի հետ, միջազգային հանրության և քաղաքական շրջանակների ուշադրությանը կներկայացնի Արցախի Հանրապետության ՝ այսօր կայացած պետություն լինելու հանգամանքը, որի հետ պետք է հաշվի նստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումներ առաջարկող կողմերը:
1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: